ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրազդանի ոստիկանները գողության փորձ են բացահայտել

12.09.2019 18:04 Գողություն

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Հրազդան քաղաքի 55-ամյա մի բնակիչ սեպտեմբերի 9-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 2-րդ հարկի պատշգամբի դուռը հրել բացելով՝ մուտք է գործել Կենտրոն թաղամասում գտնվող առանձնատուն և կատարել գողություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 11-ին, ժամը 09.40-ին, գողությունը կատարելու կասկածանքով, Վանատուր թաղամասից բերման է ենթարկվել կասկածյալը: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 9-ին մտել է Կենտրոն թաղամասի Տիգրան Մեծի փողոցում գտնվող եռահարկ տուն և գողացել 2 փաթույթ պղնձե մալուխ, որը տանելու նպատակով նետել է դռնից դուրս, սակայն նկատվել է տանտիրոջ կողմից և ոչինչ չգողանալով՝ հեռացել է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: