Արմավիրի բաժին բերման ենթարկվածի մեքենայում հրազեն ու մահակ է հայտնաբերվել
Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի զենք պահելու հերթական դեպքը բացահայտվեց։
Քրեական հետախույզները Արմավիրի Երևանյան փողոցից, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկեցին Խանջյան գյուղի 25-ամյա մի բնակչի։
Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց փողը և խզակոթը կարճեցված հրացան և մահակ։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ մեկփողանի հրացանն ու մահակը պատկանում են ոչ թե մեքենայի տիրոջը, այլ Երևանի 37-ամյա մի բնակչի։
Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է բաժին։ Հանգամանքները պարզվում են։
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: