Արմավիրի բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայի զննությամբ հրազեն է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
07.02.2020 18:24
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Փետրվարի 4-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հացիկ գյուղի 33-ամյա մի բնակիչ մեքենայում ապօրինի հրազեն է պահում։ Տեղեկությունների իրացման արդյունքում տղամարդը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվեց ու մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով մեկփողանի հրազեն։ Այն առգրավվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: