ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայում հրազեն և թմրամիջոց կար

Մեքենայում հրազեն և թմրամիջոց կար

Իրացնելով ոստիկանության Ջերմուկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները Հերացու փողոցի հիվանդանոցի մոտ հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, իրացնելու, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 29 և 31 տարեկան երկու երիտասարդի՝ «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ: Մինչև նշված անձանց ձերբակալելը, մեքենայից մի երիտասարդ է իջել ու հեռացել: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը՝ Ջերմուկ քաղաքի 31-ամյա բնակիչ: Նա նույնպես հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին:
Մեքենայում առկա պայուսակում մարտական ատրճանակի նմանվող հրազեն կար, մեքենայի հետևի հատվածում՝ մարիխուանայի նմանվող զանգված:
«Տոյոտան» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: