Ոստիկանություն բերման ենթարկված տղամարդու մեքենայի զննությամբ հրազեն է հայտնաբերվել
Ոստիկանության Ստեփանավանի բաժնում ապօրինի զենքի վերաբերյալ ստացված տվյալների հիման վրա ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Օրեր տևած հետևողական աշխատանքը հանգուցալուծվեց օգոստոսի 13-ին։ Մայրաքաղաքի Խորենացու փողոցից, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեց 36-ամյա մի տղամարդ, որը մայրաքաղաքի բնակիչ է։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային արտադրության թմբուկավոր ատրճանակ ու նույն ատրճանակի 8 փամփուշտ, որոնք առգրավվեցին։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: