Ապօրինի հրազեն պահած անձը ձերբակալվել է
Մարտի 17-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները ապօրինի հրազեն պահելու և կրելու վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, որոնք իրացրին Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ։ Ժամը 14.00-ին Շահումյանի 4-րդ փողոցում հայտնաբերվեց ու Մալաթիայի բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ՝ իր վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով հանդերձ։ Մեքենայի սրահում հայտնաբերված պայուսակում առանց գործարանային համարի ատրճանակ կար՝ լիցքավորված 5 փամփուշտով։ Ըստ փորձագետի՝ հայտնաբերվածը «ՏՏ» տեսակի հրազեն է, իսկ փամփուշտները՝ 7,62 մմ տրամաչափի:
Դեպքի արթիվ հարուցվել է քրեական գործ։
29-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: