1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հրազենային վնասվածք է հասցրել հորեղբոր որդուն /ԼՐԱՑՎԱԾ/

Հուլիսի 17-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից  ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ սրունքի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արթուր Դ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.20-ի սահմաններում, Դիլիջանի Շամախյան թաղամասում` Մոլդովական շենքերի մոտակայքում, Արթուր Դ.-ին, դեռևս չպարզված հրազենով,  վնասվածքը պատճառել է նրա հորեղբոր որդին` 1981 թ. ծնված Ժիրայր Դ.-ն:
Հուլիսի 18-ին, ժամը 09.30-ին, Ժիրայր Դ.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին և հայտնել, որ հուլիսի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած հրթիռանետ ատրճանակով, որը հարմարեցված է 12 տրամաչափի որսորդական փամփուշտներ կրակելու համար, դիտավորությամբ կրակել է հորեղբոր որդու ոտքին և պատճառել վնասվածք:
Միաժամանակ ներկայացրել է հանցագործության գործիք հրթիռանետ ատրճանակը:
Նախաքննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: