ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրազենային վնասվածք հասցնողը բերման ենթարկվեց նույն օրը

Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի ձախ հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1975 թ. ծնված Ստեփան Ա.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մալաթիայից դեպի Ախպարաշեն տանող ճանապարհին:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Ստեփան Ա.-ն ի վիճակի չի եղել  հաղորդում տալու:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի  ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Հաղթանակ թաղամասի 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող գերեզմանատան տարածքում, վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված տեսակի հրազենով Ստեփան Ա.-ի ուղղությամբ կրակոց է արձակել 1977 թ. ծնված Շիրակ Ա.-ն, որը ժամը 22.40-ին իր բնակարանից բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: