1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հրազենային վնասվածք պատճառողը ձերբակալվել է

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ մարտի 26-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1968 թ. ծնված Սարգիս Ս.-ն՝ հայտնելով, որ հրազենային վնասվածքը ստացել է ոտքին, իսկ ատրճանակի բռնակով հարվածել են գլխին: Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի թիվ 22 շենքի հետնամասում գտնվող խաղահրապարակում հայտնաբերվել էր կրակված 1 պարկուճ, ինչպես և արյան հետքեր:
Սարգիս Ս.-ի մոտ ախտորոշվել էր «ձախ սրունքի վերին երրորդի հրազենային վնասվածք, աջ ականջի սալջարդ վերք»:
Նույն օրը, ժամը 20.00-ին, բժշկի կողմից տրվել էր տեղեկանք, որ Սարգիս Ս.-ն գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ հաղորդում տալու:
Մարտի 29-ին, ժամը 16.30-ին, Սարգիս Ս.-ն հաղորդում է տվել, որ մարտի 26-ին  մի հիմնարկության  արտադրամասի մոտակայքում,  արտադրամասի նախկին աշխատող Աննա Պ.-ի ամուսին ոմն Նորիկի հետ վիճաբանության ժամանակ, վերջինս կրակել է իր ձախ ոտքին և պատճառել վնասվածք:
Պարզվել է, որ Նորիկը 1971 թ. ծնված  Նորիկ Մ.-ն է:
Ապրիլի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել Նորիկ Մ.-ն և ներկայացրել հանցագործության գործիք   «Մակարով» ատրճանակը` պահունակով` լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով, և խոստովանել կատարածը:
Ներկայացվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Նորիկ Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: