Պատանեկան անփութություն և հրազենային վիրավորումներ
26.08.2019 14:41
Մարմնական վնասվածք
Օգոստոսի 24-ին, ժամը 17.30-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի հրազենային վիրավորում» և «ձախ բազկի հրազենային վիրավորում» ախտորոշումներով բուժօգնության են դիմել 14-ամյա և 16-ամյա պատանիներ:
Ոստիկանության Կոտայքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կես ժամ առաջ 7-րդ միկրոշրջանի մի տան այգում մեկ այլ՝ 17-ամյա պատանի օդաճնշիչ հրացանով ծառին կրակելու ժամանակ անզգուշաբար դիպել է ընկերներին:
Հրացանն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: