ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի հրազենների կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

Օրերս ոստիկանության մի շարք տարածքային բաժինների ծառայողներ ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Երևանի բնակիչներից մեկը Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում կամավոր հանձնել է հանգուցյալ որդու «Կալաշնիկովի» ինքնաձիգը։ Հատկապես արդյունավետ էր Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկովի» գնդացիրի, հրացանի, ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնումներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Մուշի բաժնում։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Իջևանի ոստիկանները, արդյունքը՝ դարձյալ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնում։ Թմբուկավոր ատրճանակը, պայթուցիչով նռնակն ու փամփուշտները Նաիրիի բաժնում կամավոր հանձնել է Կոտայքի մարզի բնակիչներից մեկը՝ շնորհիվ  համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։ Թալինի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել է հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: