ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՐԱԺԵՇՏ ԶԵՆՔԻՆ. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՐԱԺԵՇՏ ԶԵՆՔԻՆ. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամփոփ տեղեկատվություն՝
 2013 թ. 5 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավված կամ բնակչության կողմից կամավոր հանձնված զենք և ռազմամթերքի վերաբերյալ
 
2013 թ. 5 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել, հայտնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր է  հանձնվել 448 միավոր հրազեն եւ 22 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: 
Նշված 448 միավոր հրազենից  75-ը`  կամ 16.7%-ը  առգրավվել է,  66-ը՝ կամ 14.7%-ը, հայտնաբերվել, իսկ 307-ը` կամ 68.6%-ը,  հանձնվել  կամավոր:
448  միավոր հրազենից 52-ը եղել է ատրճանակ, 36-ը` ինքնաշեն ատրճանակ, 19-ը` ինքնաշեն կրակող սարք, 41-ը` ինքնաձիգ, 4-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 283-ը` տարբեր տեսակի գործարանային եւ ինքնաշեն հրացաններ, 11-ը` տարբեր տեսակի գործարանային եւ ինքնաշեն նռնականետ, 2-ը` գնդացիր  եւ այլն: 
Միաժամանակ առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր է հանձնվել տարբեր տրամաչափի 46101 փամփուշտ, 187.1 մետր դետոնացիոն քուղ, 101 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 248 նռնակ, 41 ինքնաշեն նռնակ, նռնակի 176 պայթուցիչ, 82 պայթուցիկ  սարք, 5.8 գ պայթուցիկ նյութ,  33 ական եւ արկ, 404 ճայթիչ   եւ 126 այլ ռազմամթերք:
Հաշվետու ժամանակահատվածում Երեւան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր է հանձնվել 61 միավոր հրազեն եւ 18 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ, որը կազմում է հանրապետությունում ընդհանուր հայտնաբերված կամ կամավոր հանձնված զենքի 13.6%-ը: Նշված 61 միավոր հրազենից  22-ը`  կամ 36.1%-ը,  առգրավվել է,  26-ը՝ կամ 42.6%-ը, հայտնաբերվել է, իսկ 13-ը`  կամ 21.3%-ը՝  հանձնվել  կամավոր: 
Համաձայն ՀՀ ոստիկանության 2013 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի պահանջների՝ ապրիլի 8-ից մայիսի 8-ը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության տարածքային մարմինների ուժերով Հայաստանի Հանրապետության տարածքում անց է կացվել օպերատիվ-կանխարգելիչ «Զինանոց-2013» միջոցառման 1-ին փուլը: 
Միջոցառման 1-ին փուլի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների  կողմից առգրավվել կամ ոստիկանության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր է հանձնվել ապօրինի պահվող 177 միավոր տարբեր տեսակի հրազեն:  
 
2013 թ. 5 ամիսների ընթացքում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների և հրազեն-ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի վերաբերյալ

2013 թ. 5 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործության 30 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 42-ի դիմաց:
Նշված 30-ից բացահայտվել է 26-ը կամ 86.7 տոկոսը՝ նախորդ տարվա 81 տոկոսի դիմաց (2012 թ.՝ 42-ից բացահայտվել է 34-ը):
Արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված դեպքերի նվազում 12-ով կամ 28.5 տոկոսով:
2013 թ. 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում գրանցվել է հրազեն-ռազմամթերքի ապօրինի շրջանառության 232 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 190-ի դիմաց: 
Նշված 232-ից բացահայտվել է 227-ը կամ 97.8 տոկոսը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ