1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ
Մեր երկրի Էներգաարդյունաբերական խոշորագույն համալիրի՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի պաշտպանությունն ու պահպանությունը իրականացնում է ոստիկանության զորքերը: Առաջադրված խնդիրները հուսալի և լիարժեք կատարելու և այդ բարդ ու խիստ պատասխանատու ծառայությունն իրականացնելու համար ոստիկանության զորքերի համապատասխան ստորաբաժանումների ծառայողներից մշտապես պահանջվում է զգոնության, կարգապահություն և մասնագիտական գիտելիքների անհրաժեշտ իմացություն: Անձնակազմի գիտելիքներն ու ունակությունները հստակեցնելու և գործնական հմտություններ ձեռք բերելու նպատակով մշտապես անցկացվում են գործնական պարապմունքներ և հրամանատարաշտաբային մարզումներ:
ՀՀ ոստիկանության պետի կողմից հաստատված պլանի համաձայն՝ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի գլխավորությամբ ապրիլի 19-ին ոստիկանության զորքերում անցկացվեցին շտաբային մարզումներ՝ «Հատուկ նշանակության օբյեկտի (ՀԱԷԿ-ի) պահպանության և պաշտպանության կազմակերպումը հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերից»  թեմայով:
Շտաբային մարզումներին ընդգրկված էին ոստիկանության զորքերի 1043 զորամասը՝ ամբողջ կազմով, 1031 զորամասի  հրամանատարական կազմը և պլանով նախատեսված գործողություններին մասնակից ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի օպերատիվ խումբը:
Մարզումների հիմնական նպատակն էր՝ կատարելագործել հրամանատարական կազմի և զորամասերի շտաբների պաշտոնատար անձանց ունակությունները գործառութային պարտականությունների կատարման և մարտական փաստաթղթերի ձևակերպման գործում:
Մարզումների ընթացքում ճշգրտվեցին ստորաբաժանումների մարտական խնդիրները, կազմակերպվեց համագործակցություն տարբեր գերատեսչությունների ստորաբաժանումների միջև, ինչպես և անցկացվեց տեղազննում, որի ընթացքում հրամանատարական կազմը զբաղեցրեց ղեկավարման կետերը և ճշգրտվեցին ստորաբաժանումների խնդիրները տեղանքում:
Շտաբային մարզումների արդյունքները զեկուցվեցին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին:
Ոստիկանության պետի կողմից տրվեցին ցուցումներ առկա թերությունների վերացման վերաբերյալ: