ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրապարակման մեջ մատնանշված հանգամանքները ստուգելու համար ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր

16.02.2013 12:46 Ընտրություններ
Ըստ փետրվարի 10-ին էլեկտրոնային կայքերում զետեղված հրապարակումների՝ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքում ՀՀԿ անդամներն այցելում են բնակարաններ և ընտրակաշառք առաջարկում, մասնավորապես՝ անձնագրային տվյալներ տրամադրելու դիմաց առաջարկում են 20.000 դրամ։
Պարզվել է, որ այն տեղադրվել է www.facebook.com սոցիալական կայքում, օգտատեր Կ. Վ.-ի կողմից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում նրանից և նրա մորից վերցվել են բացատրություններ: Միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ:
Հրապարակման մեջ մատնանշված հանգամանքները ստուգելու համար ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր: