Մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ազատության հրապարակում
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 51-ամյա Գեղամ Մ.-ին, որը փետրվարի 16-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ, 183-րդ, 243.1-րդ և 177-րդ հոդվածների մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					