Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Գարեգին Նժդեհի հրապարակում
14.06.2022 11:16
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 13-ին Գարեգին Նժդեհի հրապարակից բերման են ենթարկել 31-ամյա Մանուկ Գ.-ին, որը մայիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: