ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրապարակումների հետքերով

06.12.2015 15:54 Հանրաքվե
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, թե Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի հրահանգով «Քաղաքացի դիտորդ կոալիցիայի» անդամ կազմակերպությունների դիտորդների, այդ թվում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և «Ասպարեզ» լրագրողների ակումբի ներկայացուցիչներին չի թույլատրվում ընտրողների ցուցակներում նայել ընտրողների հերթական համարները, ինչպես և արգելվում է ընտրողներին հարցեր տալ՝ պարզելու համար նրանց ինքնությունը, իսկ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն  այցելել է 30/28 և 30/05 տեղամասեր և ահաբեկել  «Քաղաքացի դիտարդ» նախաձեռնության դիտորդներին, այն բանից հետո, երբ նրանք որոշ ձեռագիր քաղվածքներ են արել ընտրողների գրանցամատյանից: Սպառնացել է, որ կձերբակալեն, ինչից հետո ստիպել  է պատռել գրառումները:
Նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր են նախապատրաստվում:
Կատարվում է քննություն: