Օգոստոսի լույս 21-ի գիշերը ոստիկանները Երևանում հրավառության 3 դեպք են հայտնաբերել
Օգոստոսի լույս 21-ի գիշերը ՊՊԾ գնդի ոստիկաններն ու Արաբկիրի համայնքային ոստիկանները հրավառության երեք դեպք են հայտնաբերել. մեկը՝ Աջափնյակ, մյուսները՝ Արաբկիր վարչական շրջանում։ Տարբեր առիթներով Հակոբ Հակոբյան, Հալաբյան և Հովսեփ Էմինի փողոցներում հրավառություն իրականացրած անձինք հայտնաբերվել են։ Նրանցից մեկը` ոստիկանության Մաշտոցի, մյուսները Արաբկիրի բաժնում ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Նշենք, որ Հալաբյան փողոցում հրավառություն իրականացրած անձին հայտնաբերել է ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի մի ոստիկան, որն այդ ժամանակ ծառայության չի եղել։ Ոստիկանության ծառայողների զգոնությունը չի թուլանում նույնիսկ ծառայությունից դուրս, ուստի կրկին հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության կանոնները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: