Հրացան և փամփուշտներ՝ կամավոր
07.09.2016 11:46
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 6-ին, ժամը 12-ին, 1976 թ. ծնված Սասուն Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-5» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 7 փամփուշտ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: