Հրացան, երկու նռնակ և փամփուշտներ
03.03.2015 09:30
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1960 թ. ծնված Սեդա Ս.-ն կամավոր հանձնել է «ՆՑ 2112» տիպի, 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1975 թ. ծնված Արմեն Ա.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի 2 նռնակ, մեկը՝ պայթուցիչով, 5.45 մմ տրամաչափի 160 և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 41 փամփուշտ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: