Հրացան է հանձնել
16.10.2012 11:55
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Վարդենիսի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 17.30-ին, ոստիկանություն է ներկայացել Վարդենիս քաղաքի 55-ամյա մի բնակիչ և հանձնել 20 տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: