ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երիտասարդը մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի, իսկ մեքենայում հրացան կար

Երիտասարդը մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի, իսկ մեքենայում հրացան կար

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները հունվարի 31-ի ժամը 19-ի սահմաններում Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի 6-րդ փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-24» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ 20-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական, տրանսպորտային միջոցի համար՝ ԱՊՊԱ պայմանագիր և վարում էր սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք, որտեղ սրահի ակնհայտ տեսանելի մասում նկատվել է ողորկափող որսորդական հրացան. Արևաշատ գյուղի բնակիչ 20-ամյա վարորդը չի ներկայացրել համապատասխան փաստաթղթեր, հայտնել է, որ այն աներոջ հրացանն է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: