Հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի
Նոյեմբերի 29-ին, ժամը 13-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներից մեկը Սիսավան գյուղում շրջայց կատարելու ժամանակ 1964 թ. ծնված Արտավազդ Ա.-ի ձեռքում նկատել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, որը չուներ համապատասխան փաստաթղթեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: