ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

29-ամյա երիտասարդի մեքենայում ապօրինի պահվող հրացան կար

29-ամյա երիտասարդի մեքենայում ապօրինի պահվող հրացան կար

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի և Իջևանի բաժնի ծառայողները համատեղ իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Իջևան քաղաքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել Աստրա» մակնիշի մի մեքենա: 29-ամյա վարորդը ոստիկանների պահանջով մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է առանց գործարանային համարի հրացան, որի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: