1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

33-ամյա երիտասարդի մեքենայում ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ կային

33-ամյա երիտասարդի մեքենայում ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ կային

ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի պարեկային գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները հունվարի 12-ի ժամը 9-ի սահմաններում Իշխանասար գյուղի վարչական տարածքում նկատել են կայանված «Օպել Զաֆիրա» մակնիշի մի մեքենա, որի սրահում ակնհայտ նկատվել է հրազեն՝ խզակոթին ամրացված փամփուշտներով: Վարորդը պարեկներին հայտնել է, որ մեքենայի սրահում «ԻԺ-18 Ե» մոդելի մեկփողանի, 20 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան և նույն տրամաչափի 19 փամփուշտ կան: Հայտնել է նաև, որ հրացանն ու փամփուշտները պատկանել են հանգուցյալ պապին, իսկ նրա մահից հետո՝ 2005 թվականից, տնօրինել է ինքը:
Սիսիան քաղաքի բնակիչ 33-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին, իսկ նրա «Օպել Զաֆիրա» մեքենան, զենք-զինամթերքով հանդերձ, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին: