ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայում հրացան և փամփուշտներ կային

Մեքենայում հրացան և փամփուշտներ կային

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 11-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 65-ամյա տղամարդը զբաղվում է զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությամբ և այդ պահին Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում է: Նա նշված վայրում հայտնաբերվել, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Եղեգնաձորի բաժին, իսկ նրա կողմից շահագործվող «ՎԱԶ-21099»-ը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մեքենայի սրահում տեսանելի է եղել շորի մեջ փաթաթված որսորդական ակոսափող հրացան: Տղամարդը հայտնել է, որ մեքենայի նստելատեղի ներքևի հատվածում կա 7,62 մմ տրամաչափի 26 մարտական փամփուշտ:
65-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: