Գեղակերտցի երիտասարդի մեքենայում պարեկները հրացան են հայտնաբերել
20.05.2024 10:06
Արձանագրված դեպքեր

Մայիսի 17-ի ժամը 23.10-ին Արմավիրի մարզի պարեկները Գեղակերտ գյուղում ծառայության ժամանակ ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Մեքենայի սրահի ակնհայտ երևացող հատվածում պարեկները որսորդական հրացան են նկատել։ 35-ամյա վարորդը հայտնել է, որ հրացանի համար չունի համպատասխան փաստաթուղթ։ Հայտնել է նաև, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: