Ապօրինի պահվող հրացանը հայտնաբերվեց մեքենայում
29.08.2020 12:07
Զենք-զինամթերքի հայտնաբերում

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, օգոստոսի 28-ին Հերհեր գյուղից բերման են ենթարկվել 54-ամյա մի տղամարդու՝ իր «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենայով հանդերձ:
Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան: Տղամարդը հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը, և ինքը չունի համապատասխան փաստաթղթեր:
Հայտնաբերված հրացանը վերցվել է։
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: