Երիտասարդը կամավոր հանձնել է պապի հրացանը
30.07.2019 14:01
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 16.05-ին, 22-ամյա մի երիտասարդ կամավոր հանձնել է «ԻԺ-18-ԵՄ» տիպի, 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան, «Ֆ-1» և «Ջ-1» տիպի նռնակ՝ իրենց պայթուցիչներով, ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: