Հրացանավոր տղամարդը զենքը պահելու և կրելու թույլտվություն չուներ
24.10.2014 10:17
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օրերս Արուճ համայնքի ճանապարհին նկատել են հրացանավոր տղամարդու:
Բաժին հրավիրվելուց հետո պարզվել է, որ նա՝ 1976 թ. ծնված Արթուր Ա.-ն, «ԻԺ 18» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանը պահելու և կրելու թույլտվություն չուներ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: