ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրացանը գտել է նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս

Հուլիսի 15-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն այցելել են 1962 թ. ծնված Գևորգ Գ.-ի տուն՝ վերջինիս պատկանող «Մոսբերգ» տիպի, 12 տրամաչափի որսորդական, ողորկափող հրացանի պահման պայմանները ստուգելու նպատակով:
Ստուգման ընթացքում Գևորգ Գ.-ն կամովին ներկայացրել է «ՏՕԶ-10» տիպի, 5.6 մմ տրամաչափի հրացան և հայտարարել է, որ այն պատկանել է հանգուցյալ  հորը, և ինքը մոտ 10 օր առաջ իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս գտել է հրացանը, սակայն զբաղված լինելու պատճառով չի կարողացել ներկայացնել ոստիկանություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: