Հրդեհ Խոսրովի արգելոցի տարածքում
Օգոստոսի 31-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Խոսրովի պետական արգելոցի տարածքում հրդեհ է:
Պարզվել է, որ օգոստոսի 30-ին, ժամը 3-ի սահմաններում, 1956 թ. ծնված Անուշավան Ա.-ն արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող տարածքում անզգուշաբար ծխախոտի գլանակի վառվող մնացորդը նետել է խոտածածկ գետնին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Մեկնել է նաև Արարատի մարզի հրշեջ փրկարարական ջոկատների ծառայողներից կազմված 30 հոգանոց հրդեհաշիջման խումբը:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Անուշավան Ա.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: