ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհ բնակարանում

30.12.2013 13:26 Հրդեհ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի 85 շենքի թիվ 14 բնակարանում հրդեհ է, իսկ ժամը 17.20-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ձեռքերի այրվածքով նշված բնակարանից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1951 թ. ծնված Սամվել Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը15.20-ին, հրդեհ է բռնկվել նշված բնակարանում, ինչի հետևանքով այրվել է բնակարանի հյուրասենյակը, խոհանոցը, միջանցքը, լոգարանը և զուգարանը:
Վնասի չափը և դեպքի հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: