ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհ Գյումրիում

26.10.2012 11:34 Հրդեհ

Հոկտեմբերի 17-ին, ժամը 22.01-ին, ՀՀ ԱԻՆ Գյումրիի ՀՓՋ-ից  ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղիշե Չարենցի փողոցի թիվ 33 շենքի տանիքում:
Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 23.50-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.30-ին, ոստիկանությունում  Հրդեհային տեսչությունից հաղորդում է ստացվել, որ հրդեհի հետևանքով այրվել են Եղիշե Չարենցի փողոցի թիվ 33 շենքի տանիքը` 60 քմ մակերեսով և նույն շենքի 6/Ա բնակարանի բնակչուհուն պատկանող, ձեղնահարկում պահեստավորված տնտեսական և կենցաղային պարագաները:
Վնասի չափը կազմում է 470.000 դրամ:
Հանգամանքները պարզվում են:
Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: