ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհ Դիտակ գյուղում

17.09.2013 12:45 Հրդեհ
Սեպտեմբերի 17-ին, ժամը 02.00-ին,  ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դիտակ գյուղում տուն է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.45-ի սահմաններում, անհայտ պայմաններում այրվել է 1958 թ. ծնված Շահանդուխտ Հ.-ի տան տանիքը:
Հրդեհի հետևանքով պատճառված նյութական վնասը գերազանցում է 100.000 դրամը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 03.55-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: