ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհ Զառիթափ գյուղի առանձնատներից մեկում

07.08.2014 15:50 Հրդեհ

Օգոստոսի 6-ին, ժամը 17.20-ին, Վայքի հրշեջ փրկարարական ջոկատից ոստիկանության Վայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղում առանձնատուն է այրվում:
Պարզվել է, որ օգոստոսի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, 1935 թ. ծնված Առաքել Մ.-ի առանձնատանը բռնկված հրդեհի հետևանքով այրվել է առանձնատան տանիքը, առանձնատանը կից անասնագոմի տանիքը և 100 հակ խոտ:
Հրդեհը մարվել է ժամը 18.39-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: