ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհ` Հայանիստ գյուղի խանութում

22.05.2014 16:54 Հրդեհ

Մայիսի 22-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հայանիստ գյուղի խաչմերուկում խանութ է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրդեհ է բռնկվել 1969 թ. ծնված Սաթենիկ Թ.-ին պատկանող, Հայանիստ գյուղի Հ. Բժշկյանց փողոցի թիվ 6 հասցեում գտնվող խանութում:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 03.20-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Վնասի չափը պարզվում է:
ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: