ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհ Հայանիստում

05.01.2014 13:47 Հրդեհ
Հունվարի 4-ին, ժամը 10.45-ին, ՀՀ ԱԻՆ Մասիսի ՀՓՋ-ից ոստիկանության Մասիսի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Հայանիստ գյուղի կենտրոնական ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, 1978 թ. ծնված Ռազմիկ Շ.-ի վարած «Օպել Վեկտրա-Բ»   մակնիշի ավտոմեքենան, անհայտ պայմաններում,  Հայանիստ գյուղի կենտրոնական ճանապարհին այրվել է:
Նույն օրը, ժամը 10.53-ին, հրդեհը մարվել է մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հանգամանքները պարզվում են:
Նյութերն ուղարկվել են  ՀՀ ԱԻՆ Արարատի հրդեհային տեսչություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: