ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհ Ոստան գյուղում

03.10.2012 11:52 Հրդեհ

Հոկտեմբերի 3-ին, ժամը 02.50-ին, Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատից ոստիկանության Արարատի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի 6-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել   «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայում և այն ամբողջությամբ այրվել է:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 03.25-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհի պատճառը և նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: