ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհ և նյութական վնաս

04.03.2014 15:57 Հրդեհ

Մարտի 3-ին ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են ստացվել, որ փետրվարի 19-ին, ժամը 16.00-ի սահմաններում, 1956 թ. ծնված Աշոտ Վ.-ն իր անասնագոմի մոտ այրել է անասնագոմից դուրս բերված խոտերի մնացորդները, որի ժամանակ ուժեղ քամու պատճառով բռնկվել և մասնակիորեն այրվել են անասնագոմի վրա դարսված խոտի հակերը:
Հրդեհը տարածվել է և մասնակիորեն այրվել են նաև հարևանությամբ դարսված խոտի հակերը:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: