ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհ Մարզահամերգային համալիրում

18.11.2014 15:20 Հրդեհ
Նոյեմբերի 17-ին, ժամը 21.40-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  հաղորդում է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում հրդեհ է:
Պարզվել է, որ այրվել է ՄՄՀ-ի շոգեբաղնիքի երեսպատված մակերեսը` մոտ 20 քմ մակերեսով:
Հրդեհը մարվել է ժամը 23.26-ին:
Քննությունը վարում է ՀՀ ԱԻՆ Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: