Հրդեհաշիջումից հետո հայտնաբերվել է դիակ
06.12.2014 13:43
Հրդեհ
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Շենգավիթի բաժին է հաղորդվել, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում տնակ է այրվում, տնակում դի կա:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.55-ին, Արշակունյաց պողոտայի և Շիրակ փողոցների հատման խաչմերուկում գտնվող, չգործող գարեջրատան հարակից փայտե տաղավարը չպարզված հանգամանքներում այրվել է, և հրդեհաշիջումից հետո հայտնաբերվել է ժամանակավոր բնակվող ոմն Հովհաննեսի /մոտ 65 տարեկան, մնացած տվյալները պարզվում են/ դին:
Նշանակվել են համալիր փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: