Հրդեհը մարելուց հետո ննջարանում հայտնաբերվել է 61-ամյա տանտիրոջ դիակը
07.02.2014 12:36
Դիակի հայտնաբերում
Փետրվարի 6-ին, ժամը 08.03-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կաշեգործների փողոցի թիվ 152 տանը հրդեհ է:
Հրդեհը մարելուց հետո, ժամը 09.30-ին, նշված տան ննջարանում հայտնաբերվել է տանտիրոջ` 1953 թ. ծնված Սամվել Մելքոնյանի այրված դիակը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: