1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հրդեհի առաջացման հանգամանքները պարզվում են

18.09.2013 12:56 Հրդեհ
Սեպտեմբերի 15-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վաղատին գյուղում այրվում են ծղոտի և խոտի դեզեր: 
Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 05.30-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից հաղորդում է ստացվել, որ հրդեհի առաջացման պատճառ կարող էր հանդիսանալ անհայտ անձի կողմից բաց կրակի օգտագործումը, ինչի հետևանքով այրվել է 1976 թ. ծնված Ժիրայր Գ.-ին, 1955 թ. ծնված Վաչագան Բ.-ին, 1959 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին և 1943 թ. ծնված Վլադիկ Հ.-ին պատկանող խոտի և ծղոտի դեզերը:
Հրդեհի հետևանքով այրվել են Ժիրայր Գ.-ին պատկանող մոտ 100 հակ խոտը և  80 հակ ծղոտը, Վաչագան Բ.-ին պատկանող մոտ 100 հակ խոտը և 100 հակ ծղոտը, Ռոբերտ Ա.-ին պատկանող մոտ 150 հակ խոտը և 100 հակ ծղոտը և Վլադիկ Հ.-ին պատկանող մոտ 100 հակ խոտը:
Հրդեհի հետևանքով պատճառվել է մոտ 300 հազար դրամի նյութական վնաս:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: