Հրդեհի առաջացման պատճառը և վնասի չափը պարզվում է
06.07.2013 11:35
Հրդեհ
Հուլիսի 5-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քանաքեռի 10-րդ փողոցի թիվ 4/5 տունը այրվում է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.40-ին նշված տան տանիքում հրդեհ է բռնկվել և այրվել է 7 քմ մակերեսով տարածք:
Ժամը 21.09-ին ԱԻՆ Արաբկիրի բաժնի թիվ 5 ՀՓՋ 2-րդ մարտական հաշվարկի կողմից հրդեհը մարվել է:
Հրդեհի առաջացման պատճառը և վնասի չափը պարզվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: