ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

23.05.2013 12:25 Հրդեհ

Մայիսի 21-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ  Սանահին թաղամասում «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 05.50-ին, 1 մարտական հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով ավտոմեքենան  այրվել է ամբողջությամբ:
Մայիսի 22-ին, ժամը 12.00-ին բաժին է հրավիրվել 1959 թ. ծնված Գագիկ Է.-ն  և հայտնել, որ Սանահին թաղամասում, հայրական տան մոտ, այրվել է իր ավտոմեքենան և տան դիմային պատուհանները:
Հրդեհի առաջացման պատճառները և վնասի չափը պարզվում են:
Կատարվում  է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: