Հրդեհի հետևանքով տանտիրուհին մահացել է
05.12.2014 12:05
Հրդեհ
Դեկտեմբերի 3-ին, ժամը 07.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից հաղորդում է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 2 շենքի 2-րդ հարկից ծուխ է դուրս գալիս:
Ժամը 8.50-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 4 շենքի թիվ 9 բնակարանից «3-րդ, 4-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա Արմենուհի Ղահրամանյանը:
Հրդեհը մարվել է ժամը 8.45-ին, մարտական մեկ հաշվարկի ուժերով:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Ա.Ղահրամանյանն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ժամը 20.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ա.Ղահրամանյանը ժամը 18.15-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: