ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհի պատճառը պարզվել է

01.02.2013 11:28 Հրդեհ

Հունվարի 30-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել  Վ. Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող  բացօթյա սրճարանի տաղավարում: Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 03.08-ին:
 ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից նախապատրաստված նյութերով պարզվել է, որ  սրճարանում հրդեհն առաջացել է տաղավարի խոհանոցային հատվածի առաստաղի էլեկտրական լարերի կարճ միացումից, ինչի հետևանքով պատճառվել է 4.585.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: