ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրկիզել է ավտոդողերի վերանորոգման կրպակը

Հուլիսի 26-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության  Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀՀ ՏՆ ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել Իզաբելլա Բ.-ն և հայտնել, որ ինչ-որ մեկը կրպակն այրեց և փախավ:
Հուլիսի 26-ին, ժամը 01.20-ին, կրակը մեկուսացվել է, իսկ ժամը 01.47-ին` մարվել:
Պարզվել է, որ հուլիսի 25-ին, ժամը 20.30-ից մինչև հուլիսի 26-ի ժամը 00.30-ն ընկած ժամանակահատվածում, հրկիզել են 1990 թ. ծնված Կարեն Մ.-ին պատկանող` Տաշքենդի փողոցի թիվ 1/20 հասցեում գործող ավտոդողերի վերանորոգման կրպակը:
Վնասի չափը պարզվում  է:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները նույն օրը, ժամը 13.00-ին, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի Առինջ գյուղից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Գ.-ին: Պարզվել է, որ հրկիզումը կատարվել է վերջինիս կողմից:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: