ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դիտավորությամբ հրկիզել էր համագյուղացու մեքենան

Դիտավորությամբ հրկիզել էր համագյուղացու մեքենան

Մարտի 10-ին, ժամը 17-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղում ավտոմեքենա է այրվում:
ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Շենավան գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը, ալկոհոլ օգտագործած վիճակում, դիտավորությամբ հրկիզել է 61-ամյա համագյուղացու «ԳԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան:
45-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: